Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ATP պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ թենիսի շնորհիվ իրեն երջանիկ է զգում:
«Ընտանիքիս անդամներից որևէ մեկը թենիս չի խաղացել մինչև կարիերայիս մեկնարկը: 4 տարեկան էի, երբ առաջին անգամ հեռուստացույցով տեսա թենիսի հանդիպման հեռարձակում և սիրահարվեցի մարզաձևին:
Թենիսը փրկել է կյանքս: Բախտս բերել է, որ հայրս հավատացել է ուժերիս: Բացի այդ, մանկուց ինձ շրջապատել են մարդիկ, որոնք լավատեղյակ են եղել թենիսից: Նրանք ինձ օգնել են կենտրոնանալ գլխավոր նպատակիս վրա՝ դառնալ չեմպիոն:
Սպորտն ինձ տվել է ամեն ինչ»,- հայտարարել է Ջոկովիչը:








































