Հալեպի Վիլլաներ թաղամասում նոյեմբերի 13-ին արկի պայթյունի հետևանքով վիրավորված հինգ հայ երիտասարդներից մեկը` 23-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, զոհված հայորդու հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում:
Նույն եկեղեցում այսօր հրաժեշտ կտան նաև նոյեմբերի 17-ին Դամասկոսի Հարասթա շրջանում նահատակված հայ զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանին:









































