Սիրիայի ընդդիմությունը «Ժնև-2» միջազգային համաժողովին պետք է մասնակցի միասնական ճակատով և կանի հնարավոր ամեն ինչ դրա համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ազգային կոալիցիայի ղեկավարի խորհրդական Մունզեր Աքբիքը:
«Տրամաբանական է, որ բանակցությունները չեն ստացվի, եթե ընդդիմությունը տարբեր է: Մենք կփորձենք միավորել, սակայն շատ բարդ է միավորել ընդդիմության բոլոր կողմերին… Կփորձենք հավաքել միասնական ընդդիմության մեծ մասին»,- ասել է նա:
Նշենք, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը տեղի է ունենալու հունվարի 22-ին: Ավելի վաղ սիրիական կոալիցիան հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել համաժողովին, սակայն որոշ ընդդիմադիրներ պայման են դնում, որ իրենք կմասնակցեն այն բանից հետո, երբ բանտերց ազատ արձակվեն իրենց կողմնակիցները, դադարեցվեն գրոհայինների դիրքերին ուղղված ավիահարվածները:








































