Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Արևմուտքի գլխավոր նպատակը Հրվ. Կովկասը եվրոպական ասպարեզ բերելն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  բրիտանական նշանավոր Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ռիսկային պետությունների` Եվրասիայի հարցերով փորձագետ Մեթյու Քլիմենթսը:

– Պարոն Քլիմենթս, վերջին տարիներին Ռուսաստանը  հետխորհրդային տարածքում ընդլայնման քաղաքականություն է վարում` ձևավորելով իր կողմից ղեկավարվող Մաքսային միություն, որը պետք է լինի ավելի ընդարձակ՝ Եվրասիական տնտեսական միության հիմքը: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նոր քաղաքականությունը այս տարածաշրջանում:

– Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն ուժգին ցանկություն ունի ԱՊՀ որոշ երկրների միացնել ՄՄ-ին: Մենք ականատես եղանք Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, ընթացող բանակցություններին ԵՄ հետ և այն բանին, որ ՌԴ-ն ցանկություն ունի ապագայում ճնշումներ գործադրել ԱՊՀ մի շարք երկրների վրա` նրանց մղելով Մաքսային միության կողմ, և սա կարող էր տեղի ունենալ քաղաքական ու տնտեսական միջոցներով: Ուստի կարծում եմ՝ ճիշտ է, որ ՌԴ-ն ճնշումներ է գործադրում այդ երկրների վրա ՄՄ-ի ճանապարհին, իսկ մենք պետք է փորձենք ուրվագծել այն օգուտները, որոնք կստանան ՄՄ-ի միջոցով այդ  երկրները, քանի որ նման որոշումը վճռական է լինելու, եթե նրանք որոշեն միանալ ՄՄ-ին:

– Բացի այս քաղաքական էքսպանսիայից, նաև ՌԴ ռազմական էքսպանսիայի ականատեսն ենք: ՌԴ-ն մտադիր է առաջիկայում ՀՀ հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել: Օրեր առաջ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրում գործող մի շարք ուժային կառույցների բարձրագույն հրամանատարական պաշտոններում նշանակված զինվորականների հետ հանդիպման ժամանակ: Համակարգը դեռևս ձևավորված չէ, բայց տարածաշրջանային մի շարք փորձագետներ սրանում սպառնալիք են տեսնում, քանի որ դեռևս հայտնի չէ, թե ինչու է համակարգը ձևավորվում: Սա ի՞նչ ռազմաքաղաքական նշանակություն է ունենալու:

– ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ձևավորված է եղել դեռևս 1995 թվականից  և ներառել է Ղազախստանը, Հայաստանը և Բելառուսը: Այստեղ օդային քաղաքականության փոփոխություն ընդհանրապես չպետք  է տեսնել: Ի՞նչ ենք մենք տեսնում: Դա տեխնոլոգիական  փոփոխություն է և հավելյալ համակարգում  այս երկրների միջև: Ուստի սա որոշակիորեն նոր քաղաքականություն  է և այն հակաօդային պաշտպանության համակարգի ընդլայնում, որը ձևավորված է եղել այս երկրների միջև: Իմ համոզմամբ՝ սա ընդգրկելու է պաշտպանության որոշակի ամրապնդում և վերազինում, այսինքն՝ եթե ամփոփենք, ապա գործող ծրագրի զարգացումն է և ոչինչ ավելի:

– Տեսակետ կա, որ սա կարող է մոտ ապագայում դիտարկվել որպես ճնշում հետխորհրդային այն երկրների վրա, որոնք դեռևս ՄՄ մտնելու որոշում չունեն, ինչպիսին Վրաստանն ու Ադրբեջանն են, որպեսզի նրանք կա՛մ միանան, կա՛մ համաձայնեցնեն իրենց որոշումները ՄՄ-ին:

– Ո՛չ, ես չեմ կարծում, թե դա ճշգրիտ է, որովհետև սա միայն հակաօդային պաշտպանության համակարգ է: Այն չի կարող որևէ ազդեցություն ունենալ Վրաստանի դեպքում, քանի որ Վրաստանն իսկապես չունի շատ արդյունավետ  ՀՕՊ համակարգ, ուստի չեմ կարծում, թե այս միասնական ՀՕՊ համակարգը կարող է արտաքին ճնշումների համար օգտագործվել: Ադրբեջանի պարագան տարբեր է, բայց էլի տեղին չէ ասել, թե այս համակարգը կարող է դրան միտված լինել: Գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանին ապահովել է S-300 ՀՕՊ համակարգերով, այսինքն՝ տեղակայել է սեփական մարտական ինքնաթիռները որպես ՀՕՊ մի մաս, որն ակնհայտորեն կարող է զսպիչ դեր ունենալ տարածաշրջանում: Ռուսաստանը նաև Ադրբեջանին է ապահովել այդ մարտական ինքնաթիռով՝ ապահովելու համար ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում՝ այդպիսով հակամարտող կողմերից մեկին չտալով առավելություն մյուսի դեմ որոշակի ռազմական քայլերի գնալու համար: Կա որոշակի դինամիկա, իսկ առանձին երկրներում՝ տարբեր դինամիկա, բայց էլի ասեմ, որ չեմ կարծում, թե սա կարող է ճնշման լծակ հանդիսանալ որևէ երկրի դեմ, քանի որ որևէ հավելյալ արտոնություն չի տրամադրում երկրներին, որոնք միասնական ՀՕՊ-ի մաս են կազմելու:

– Ըստ Ձեզ` ինչպե՞ս պետք է Արևմուտքը հակազդի հետխորհրդային տարածքում  ռուսական ռազմաքաղաքական էքսպանսիային:

– Ռուսաստանը որոշակի տնտեսական և մշակութային օգուտներ տալիս է տարածաշրջանի երկրներին, իսկ նրանք պահպանում են իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ այնքան, որքան կարողանում են: Իմ կարծիքով՝ մենք պետք է մեկնաբանենք, թե Արևմուտքն ինչ չպետք է անի:

– Մենք տեսնում ենք Արևմուտքի նոր ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որոնք ավելի ակտիվ բնույթ են ստացել  սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը որոշեց միանալ ՌԴ կողմից ղեկավարվող Մաքսային միությանը: Ինչո՞ւ է  Արևմուտքն ակտիվացրել իր ջանքերը հիմա:

– Ես կոնկրետ զեկույցներ չեմ կարդացել, ես չեմ կարողանա այդ մասին կոնկրետ մեկնաբանություն անել: Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ մենք բավականին խորը կերպով հակամարտության մոնիտորինգ ենք իրականացրել, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք հակամարտությունում բռնկումների ականատես չենք եղել, և ասեմ ավելին, որ մենք չենք նկատել ընդլայնված ակտիվություն սեպտեմբերի 3-ից հետո:

– Ռուսաստանը հանդիսանում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համանախագահ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում հանդես է գալիս հակամարտության լուծման միայն քաղաքական միջոցների մասին կոչերով, միևնույն ժամանակ զենք է վաճառում  հակամարտության կողմերին, որն, ըստ էության, մեծացնում է լարվածությունը կողմերի միջև: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի երկակի մոտեցումը:

– Իմ կարծիքով` շատ պարզ է, որ ՌԴ գլխավոր նպատակը հակամարտության սրացումը  և ռազմական գործողությունների վերսկսումը չէ: Այդ երկիրը չունի որևէ ցանկություն, որ տարածաշրջանում նոր կոնֆլիկտ  մեկնարկի և նրա ջանքերը՝ թե դիվանագիտական, թե  ռազմամթերքի ապահովման առումով  կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելու փորձ են: Պարզ է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները շատ սերտ են, և նրանք պահպանում են շատ ուժեղ փոխհարաբերություններ անվտանգության ոլորտում՝ որոշակի  պայմանագրերի համաձայն: Բայց այս ամենին զուգահեռ, Ռուսաստանը Ադրբեջանին ևս ապահովում է ռազմամթերքով, և Ադրբեջանը վճարում է այդ զինատեսակների համար, բայց Ռուսաստանը չի ձգտում  մի կողմին ավելի մեծ կշիռ հաղորդել, քան մյուսին, ուստի չի կարելի ասել, թե Ադրբեջանին ավելի շատ զենք է վաճառում, քան Հայաստանին: ՌԴ-ն իրականացնում է կանխարգելիչ գործառույթներ, ակտիվ է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում և պահպանում է իր դոմինանտ դիրքերը տարածաշրջանում` որպես իշխանություն: Բայց գիտենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր կարևորությունը տալիս է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ուստի սպառնալիքներ չկան, քանի որ ՌԴ-ն այսկերպ փորձում  է հավասարակշռել կողմերի միջև ռազմական ներուժը:

– Ադրբեջանում և Հայաստանում ընդունված է ԼՂ հակամարտությունն անվանել ՌԴ սիրած հակամարտությունը, որի միջոցով նա ճնշումներ է գործադրում հակամարտող կողմերի վրա աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով: Համամի՞տ եք:

– Ես չեմ կարող դա հաստատել կամ հերքել:

– Ինչպե՞ս եք տեսնում կատարյալ հավասարակշռված քաղաքականությունն այս տարածաշրջանում՝  Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

– Արևմուտքը փորձում է տարածաշրջանում կենտրոնանալ ԼՂ հակամարտության վրա՝ ուշադրություն դարձնելով հակամարտության խաղաղ կարգավորման վրա  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Արևմուտքն ունի տնտեսական հետաքրքրություններ Ադրբեջանում, ադրբեջանական գազն ու նավթն արտահանվում են Եվրոպա: Ես կարծում եմ, որ կա Վրաստանի հետ հարաբերությունները պահպանելու և նրանց փափուկ ԵՄ ինտեգրացիան ապահովելու միտում: Իսկ ամենակարևոր նպատակը, իմ կարծիքով, տարածաշրջանը եվրոպական ասպարեզ բերելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում