Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ

 

Տարիներ շարունակ, տարբեր լսարանների համար կազմակերպվող դասախոսությունների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է հաջողության հասնելու, հեռահաղորդակցության ոլորտի ու հասարակության զարգացմանն աջակցելու քաղաքակիրթ ճանապարհները: Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով, «Բիզնես-առաջնորդություն» առարկայի շրջանակներում, Ռալֆ Յիրիկյանը համալսարանի դասախոսներին և ուսանողներին ներկայացրել է գործարարության ոլորտում առաջնորդության հիմնական սկզբունքները` կոնկրետ օրինակներով և խոսել անհատական այն հատկանիշների մասին, որոնք պետք է իր մեջ զարգացնի ապագա ղեկավարը:

Ինտերակտիվ շփման ընթացքում, ուսանողները ծանոթացել են հեռահաղորդակցության ոլորտում ավելի քան տասը տարի առաջատարի դիրքեր զբաղեցնող և թեժ մրցակցային պայքարում այն պահպանող ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մշակույթին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է կազմակերպության երկարաժամկետ զարգացման հիմնական գործոնները. «Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը, սպառողի օրեցօր փոփոխվող նախասիրություններն ու պահանջները բավարարելու անհրաժեշտությունը, թեժ մրցակցությունը ստիպում են անընդհատ վերանայել ռազմավարությունն ու կիրառել նորարարական լուծումներ: Այդ ամենով հանդերձ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահպանում է շուկայի առաջատարի դիրքերը՝ բիզնեսը ոչ միայն որպես այդպիսին ընկալելու, այլև երկրի ու հասարակության զարգացման գործում այն որպես լծակ դիտարկելու շնորհիվ: «Աշխատանքային առողջ միջավայրը, նոր չափանիշներ սահմանելու համարձակությունը, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամքը, հասարակության առջև ստանձնած պատասխանատվությունը և արդյունքի հասնելու հետևողականությունը կազմակերպության երկարատև զարգացման հիմքերն են»:

Սեփական փորձի հիման վրա՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ուսանողներին մի շարք խորհուրդներ է տվել: Ըստ Յիրիկյանի՝ երիտասարդները պետք է մտածեն ոչ թե միանգամից առաջնորդ լինելու և արագ եկամուտ ստանալու մասին, այլ հետևողական քայլեր կատարեն: «Պետք է ավելի շատ աշխատե՛ք ու գտնեք այն նախադրյալը, որն առկա է ձեր մեջ: Միգուցե այն դառնա հմտություն, դառնա մասնագիտություն: Հենց դա էլ ձեր հաջողության և ինչու ոչ՝ առաջնորդության հիմքն է»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Յիրիկյանն ուսանողներին հորդորել է կարիերայի զարգացման բոլոր օղակներով անցնել աստիճանաբար՝ դիտարկելով դրանք իբրև փորձի ձեռքբերման կարևորագույն փուլեր. «Հեռահաղորդակցության շուկայի միտումները հասկանալու, համաշխարհային գործընթացներին խորապես տիրապետելու, ինչպես նաև՝ արտադրության շղթայի աշխատանքներն ու մարդկանց առաջնորդելու արվեստին տիրապետելու համար պետք է ունենալ համակարգային մտածողություն: Իսկ դա ենթադրում է աշխատանքային փորձի առկայություն՝ արժեքի ստեղծման շղթայի բոլոր օղակներում: Հետևաբար՝ պետք է զերծ մնալ աշխատանքը «լավ»-ի ու «վատ»-ի բաժանելու վտանգավոր մոլորությունից և աշխատանքը դիտարկել որպես հմտանալու, սովորելու և նորը ստեղծելու հնարավորություն: Աշխատանքը ջանք է և արժանի է հարգանքի: Վաղը դուք կկարողանաք գնահատել աշխատակցի արդյունավետությունը և ուղղորդել նրան, եթե այսօր ինքներդ եք կատարում նման աշխատանք»:

Դասախոսության ընթացքում շոշափված հաջորդ թեման վերաբերել է «թիմ» հասկացությանը. «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Ուժեղ առաջնորդը լոկ առաջինն է հավասարների շարքում: Նա չի ճնշում իրեն շրջապատողների Ես-ը: Ընդհակառակը, նպաստում է այդ Ես-ի, ինքնության առողջ զարգացմանը: Ամուր Մենք-ը ամուր, և ոչ թե ճնշված Ես-երի ներդաշնակ ամբողջությունն է: Անհատականություններին մեկ թիմում ներդաշնակ մեկտեղելը դժվարին, բայց ստեղծագործ աշխատանք է: Ըստ իս, սա պետք է դառնա առաջնորդության խնդիրներով զբաղվող հայաստանցի մասնագետների ուսումնասիրության առարկան», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսության վերջում բանախոսը անդրադարձել է նաև սխալներ գործելուն, իբրև ինքնազարգացման կարևոր նախապայման. «Մի՛ վախեցեք սխալվելուց, իսկ սխալը գործելուց հետո շատ մի մի սևեռվեք դրա վրա: Պարզապես վերլուծեք ձեր քայլերը և հետևություններարեք: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում»: Ապագա գործարար կառավարիչներին Ռալֆ Յիրիկյանը խորհուրդ է տվել լինել այնպիսի առաջնորդ, ում վստահում են, այլ ոչ թե վախենում են. «Վախը ձեր ենթակաների մեջ սարսափելի խոչընդոտ է բիզնեսի զարգացման ու անհատի ինքնազարգացման համար»,- եզրափակել է Յիրիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում