Thursday, 25 06 2026
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու

Հլը շարունակելու ենք աշխատել․․․ Ահա թե ինչու են փակում կառավարության նիստերը

«Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Առաջին հայացքից սովորական այդ հայտարարությունը, այդուհանդերձ, պարունակում է բավականին ուշագրավ նրբերանգներ՝ ապրիլյան զարգացումների ֆոնին և մասնավորապես «հլը»-ի պայմաններում:

Կարեն Կարապետյանի կառավարությունն ապրիլի 9-ին պետք է հրաժարական ներկայացնի, ինչը պայմանավորված է Սահմանադրության պահանջով՝ Սերժ Սարգսյանը թողնում է նախագահի պաշտոնը, և այն ստանձնում է Արմեն Սարգսյանը: Բայց Հայաստանն անցնում է կառավարման նոր մոդելի, և այդ մոդելով՝ թիվ մեկ պաշտոնյան ըստ էության դառնում է վարչապետը, կառավարության ղեկավարը, որը պետք է ընտրվի խորհրդարանում ապրիլի 17-ին: Այդ մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը կմնա, բայց որպես ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնակատար՝ ժամանակավոր պաշտոնակատար նախարարներով: Ապրիլի 17-ից հետո Կարեն Կարապետյանի մնալու հարցը կարծես թե այլևս հանված է օրակարգից, և նա տեղը զիջելու է Սերժ Սարգսյանին, իսկ ինքը կարող է դառնալ առաջին փոխվարչապետ:

Ահա այս զարգացումների ֆոնին հետաքրքիր է, որ Կարապետյանը նախարարներին հորդորում է «հլը» չուրախանալ և պահել տեմպը: Ստացվում է հլը, այսինքն՝ դեռ պահել տեմպը: Բազմիմաստ «դեռ» է: Այսինքն՝ Կարեն Կարապետյանն ուզում է ասել, թե «դեռ» ամեն ինչ վերջացած չէ՞: Դե հասկանալի է, որ Հայաստանի պարագայում մեկ գիշերն իսկ բավական է առավոտյան լրիվ նոր իրավիճակում՝ նախորդ երեկոյից տրամագծորեն տարբեր իրավիճակում հայտնվելու համար, իսկ այս դեպքում կա, այսպես ասած, բավականին հարաբերական մի ամբողջ շաբաթ: Թե՞ Կարեն Կարապետյանը ակնարկում է, որ պետք է շարունակել աշխատանքը, որովհետև կառավարության պատասխանատուն դեռ ինքն է, իսկ ահա երբ Սարգսյանը դառնա, նախարարները արդեն կարող են ուրախանալ և աշխատել՝ ինչպես կուզեն, թող Սերժ Սարգսյանը մտածի: Այս շերտն իրականում պարունակում է բավականին լուրջ ենթատեքստ՝ անկախ Կարեն Կարապետյանի հայտարարություններում կատակի կամ ճշմարտության չափաբաժնից:

Բանն այն է, որ վարչապետի նշանակումը, ինչպես բազմաթիվ անգամ առիթներ ենք ունեցել գրելու, ամենևին չի նշանակում ներիշխանական մրցակցության, շահերի բախման և դիրքային պայքարի ավարտ: Այդ պայքարը շարունակվելու է, և այդ իմաստով վարչապետից պակաս կարևոր չէ այն, թե ինչպիսին է լինելու կառավարության կազմը, որ նախարարներն են լինելու վարչապետինը, և որոնք են լինելու, ասենք, առաջին փոխվարչապետինը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները նշմարվելու են ժամանակի, զարգացումների ընթացքում:

Ըստ այդմ՝ մեծ հավանականությամբ հնարավոր է եզրակացնել, որ նոր կառավարությունում դիրքային պայքարը իշխանության համար ոչ միայն չի ավարտվելու, այլև կարող է ստանալ առավել կոշտ բնույթ՝ ընդհուպ նաև ներքին սաբոտաժային գործողություններ: Ահա այդ տեսանկյունից է, որ «դեռ նույն ինտենսիվությամբ աշխատելու» Կարապետյանի ակնարկը ենթագիտակցորեն կարող է լինել կառավարությունում դիրքային պայքարի առնչությամբ կամա թե ակամա արտահայտված տրամադրություն:

Ի վերջո, կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշումը թերևս միամտություն է պայմանավորել նրանով, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, այսպես ասած, վարել բաց նիստեր: Շաբաթը մեկ անգամ 30 րոպե նիստ վարելը Սերժ Սարգսյանի համար որևէ խնդիր չէ, և ամբողջ հարցն այն է, թե հատկապես ինչո՞ւ չի ցանկանում: Որովհետև կառավարության նիստերը այլևս վերածվելու են իշխանության ներքին դիմակայության հարթակների, որովհետև առանց այդպիսի հարթակի իշխանությունը կարող է ուղղակի ընկնել ստվերային, անդրկուլիսային քայքայիչ պայքարի հորձանուտ՝ կորցնելով իրավիճակի կառավարման թելը:

Կառավարության նիստերը դառնալու են հարաբերությունների բաց պարզաբանման հարթակ՝ համակարգի ներսում բաց, և ըստ այդմ էլ՝ փակվում են «կողմնակի անձանց» համար: Իսկ հասարակությունը Հայաստանում «կողմնակի անձ» է իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում