Շոտլանդիայի ազգային հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Ռայան Գոուլդը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի ու «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում:
Նշվում է, որ ակումբները ներկայացուցիչները ներկա են եղել Շոտլանդիայի առաջնության մի քանի հանդիպումների և հետևել ֆուտբոլիստի՝ իր ակումբի՝ «Դանդի Յունայթեդ»-ի կազմում ելույթներին:
Ակումբները պատրաստ են պաշտոնական առաջարկով հանդես գալ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ ակումբն իր խոստումնալից ֆուտբոլիստի տրանսֆերից պատրաստ է հրաժարվել 6 մլն ֆունտի դիմաց:









































