«Ապրիլյան պատերազմի ժամանակ մի բան պարզ դարձավ, որ եթե մենք մեր գլխի ճարը չտեսնենք, մենք կոչնչանանք։ Ապրիլյան պատերազմը ակնհայտ մի բան ցույց տվեց, որ Հայաստանն ունի բացառիկ ընտրության հնարավորություն, դա պետականության կայացումն է, ինչը չի ստացվում։ Բացի դրանից՝ Ապրիլյան պատերազմը բացահայտեց, որ մենք դաշնակիցներ չունենք, մեր դաշնակիցը կոմերցիոն դաշնակից է, որը գործընկեր է իր շահերը առաջ տանելու համար։ Եվ մենք վերադարձանք մինչև ցեղասպանություն եղած ըմբռնումների շրջանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը ստրատեգիական իմաստով որևէ հարց չի լուծել, և 800 հեկտարից ոչինչ չի ստացել․ «Ադրբեջանը ոչ մի հարց չի լուծել, բլից-կրիգում տապալվել է»,- ասաց քաղաքագետը։
Ռուս պաշտոնյաների հավաստիացումները, որ Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը վերանայել է իր քաղաքականությունը և նույն ծավալով զենք չի վաճառի, Լևոն Շիրինյանի խոսքերով՝ սա բլեֆ է, դիմացինին հարիֆի տեղ են դրել։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































