Միջազգային Օլիմպիկան կոմիտեն հրապարակել է այն 7 քաղաքների անունները, որոնք հավակնում են դառնալ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք:
Եվ այպես, հավակնորդների շարքում են ավստրիական Գրացը, կանադական Կալգարին, ճապոնական Սապորոն, Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմը, շվեյցարական Սիոնը և Թուրքիայի Էրզրումը:
Իտալիայի օլիմպիական կոմիտեն են առաջարկում օլիմպիական խաղերն անցկացնել Կորտինա դ՝Ամպեցոյում, կամ Միլանում:
2026 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրվի 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանի ընթացքում: