Հայտնի ռուս–վրացական երգիչ Սոսո Պավլիաշվիլին շաբաթ օրը Instagram-ում տեսանյութ է տեղադրել Ֆրանսիայից, որտեղ ողջունում է հայերին։
Կարճ տեսանյութում նա ողջույններ է ուղարկում բոլոր հայերին։
«Իմ հայ եղբայրներ, Ֆրանսիայում հայերեն եմ լսում։ Ողջույն բոլորին»,– ասում է նա։
Իր հրապարակման մեջ Պավլիաշվիլին նշել է իր հայ ընկերներին, այդ թվում շոումեններ Գարիկ Մարտիրոսյանին և Միխայիլ Գալուստյանին, հաղորդավար Տիգրան Քեոսայանին։







































