Նրանց համար, ովքեր հետևում են իրենց սննդի որակին, սարքը հերթական նվերն է արիզոնացի գյուտարար Ռաֆայել Խուենգի կողմից, որը ստեղծել է Egg Minder-ը:
Այդ թրթռող սարքը կատարում է միանգամից մի քանի ֆունկցիա՝ հիշեցնում է, թե քանի ձու կա սառնարանում և օգնում է հասկանալ՝ արդյոք թա՞րմ է ձուն:
«Խելացի» ձվամանում տեղավորվում է 14 ձու: Egg Minder-ը միացված է սմարթֆոնին wi-fi-ի օգնությամբ:
Որպեսզի սարքն աշխատի, հարկավոր է այն միացնել ու կարգավորել բջջային սարքի հետ: Սարքը համատեղելի է iOS-ի ու Android-ի հետ:









































