Այս տարի լրանում է Gran Turismo խաղերի շարքի 15-ամյակը: Որպեսզի նշանավորի այդ իրադարձությունը, խաղն արտադրող Polyphony Digital Inc. ընկերության նախագահ Կազունորի Յամաչան խնդրել է առաջատար ավտոարտադրողներին ներկայացնել, թե նրանք ինչպես են տեսնում ապագայի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է style.rbc.ru-ն:
Դիզայներները ստեղծել են վիրտուալ մոդելներ, որոնք աստիճանաբար ինտեգրվելու են Gran Turismo 6-ում՝ օնլայն թարմացումների օգնությամբ:
Այս շարքի առաջին ավտոմեքենան կդառնա Mercedes-Benz AMG Vision Gran Turismo-ն:
Մեքենայի ստեղծողների մտահղացմամբ՝ մոդելի 577 ձիաուժ հզորությամբ շարժիչը վայրկենապես արձագանքում է գազի ոտնակի փոքրագույն հպմանը:
Շասսիի կարկասը ստեղծվել է ալյումինից: Աչքի համար հաճելի դետալներից են գույնը փոխող լուսադիոդները, կառավարման վահանակն ու ինտերակտիվ դիսփլեյը:
Վիրտուալ մոդելը հնարավոր է թեստավորել դեկտեմբերին, երբ խաղը հայտնվի վաճառքում:









































