Պարզվել է, որ մի անգամ Պուգաչովան որոշած է եղել դեմքի պլաստիկ վիրահատության դիմել, սակայն կլինիկայի բժիշկները մերժել են նրան: Ալլա Բորիսովնան խոստովանել է, որ վիրահատությունը չի իրականացել իր առողջական վիճակի պատճառով: Այդ մասին գրում է bimru.ru-ն:

«Մի քանի տարի առաջ ես ժամանել եմ մոսկովյան կլինիկաներից մեկը խորհրդատվության համար: Ուզում էի հարմարեցնել դեմքիս օվալը: Սակայն ինձ մերժեցին: Բժիշկներն ասացին, որ իմ սրտի հետ ունեցած խնդիրների և նաև այն պատճառով, որ ես ծխում եմ, նրանք ռիսկի չեն գնա: Ես դեռ դիաբետ էլ ունեմ»,- պատմել է երգչուհին:

Թեպետ երգչուհուն այնքան էլ չի մտահոգել այն, որ նա չի կարող պլաստիկ վիրահատություն իրականացնել: Պուգաչովայի խոսքերով՝ նա «գեղեցիկ կծերանա», առանց արհեստական միջոցների:










































