Չորեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Փանիփաթ-Նյու Դելի գնացքը ուղևորներին չի հասցրել մինչև անհրաժեշտ նպատակակետը: Նյու Դելիի երկաթուղային կայարանի փոխարեն երկաթուղային օպերատորը գնացքն ուղարկել է Հին Դելիի կայարան: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
Խախտումն ուղղել են արդեն Հին Դելիի կայարանում, որտեղից գնացքը արագորեն վերադարձվել է այդ օրը հայտարարված երթուղուն:
Երկաթուղային կազմակերպության ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել ուղևորներից այն բանի համար, որ գնացքը այլ կայարան է ժամանել: «Նման դեպքեր տեղի չեն ունենում կանոնավոր գնացքների հետ, քանի որ երկաթուղու օպերատորներն ու պաշտոնական անձինք լավ գիտեն գնացքների համարները, դրանց երթուղիներն ու անունները»,- մանրամասնել են կազմակերպությունում:








































