Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Ռեյնգոլդը հուսով է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը կկարողանա խաղալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի` ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը: Այն կմեկնարկի քիչ անց, իսկ Մովսիսյանի մասնակցությունը հարցական է:
«Ցավալի կլինի, եթե Մովսիսյանին չտեսնեմ մեկնարկային կազմում: Էլ ո՞վ պետք է գոլեր խփի: Յուրան բնատուր տաղանդ ունի: Նա հզոր ֆուտբոլիստ է, առանց ում «Սպարտակ»-ը պետք է ամբողջովին վերակառուցի իր խաղը:
Հիանալի կլինի, եթե Մովսիսյանը կարողանա խաղադաշտ դուրս գալ և թիմն իր խաղը կառուցի նրա շուրջ»,- ասել է Ռեյնգոլդը:









































