Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է իր` ակումբային գրանցումը փոխելու մասին շրջանառվող լուրերը: Չիլիացի ֆուտբոլիստը նշել է, որ իրեն լավ է զգում Թուրինում:
«Ես ինձ լավ եմ զգում Թուրինում: Իմ ընտանիքը նույնպես երջանիկ է այդ քաղաքում: Ամենի հետ մեկտեղ ցանկանում եմ շարունակել կարիերաս «Յուվենթուս»-ում»,- ասել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Արտուրո Վիդալը կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ: Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը մինչև 2018 թվականը ժամկետ կունենա:










































