Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կիսվել է իր նախկին ակումբի` Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիպումից իր սպասելիքներով:
« «Բորուսիա»-ի դեմ խաղում, առաջին հերթին, իմ դեմ են գործելու մարզադաշտում հավաքված 80 հազար երկրպագուները: Սակայն, դա նաև ցույց է տալիս, որ այս ակումբում ես լավ ելույթներ եմ ունեցել: Իհարկե, հանդիպումն ինձ համար առանձնահատուկ է լինելու: Ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել Դորտմունդում ու շնորհակալ եմ ակումբին»,- ասել է Գյոտցեն:
Հիշեցնենք, որ գերմանական երկու գրանդների հանդիպումը տեղի է ունենալու վաղը` նոյեմբերի 23-ին:









































