Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Աղավնին իր չորս զավակներին դարձրել է մուրացկան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Աղավնի Ն.-ի գործի դատավարությունը:

40-ամյա Աղավնին մեղադրվել է այն բանի համար, որ իր երեխաներին մասնավորապես՝ Երևան քաղաքի մարդաշատ վայրերում պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելու մեջ՝ «անտեսելով դրա բացասական և հնարավոր անդառնալի հետևանքներն իր երեխաների նորմալ զարգացման և ձևավորման վրա»:

Գործը դատարանում քննվել է արագացված ընթացակարգով:

Պարզվել է, որ Աղավնին մինչև ամուսնանալն իր մոր հետ տարիներ շարունակ զբաղվել է մուրացկանությամբ:

1997 թվականին նա ամուսնացել է Արմենի հետ: Բնակվում են տնակում:

1999 թվականին ծնվել է նրանց առաջնեկ աղջիկը: Արմենը հայրություն չի ճանաչել, երեխան գրանցվել է մոր ազգանունով:

Դատական ակտում գրված է. «Չնայած իրենց ընտանիքի ծայրաստիճան ծանր պայմաններում գտնվելուն՝ ամուսիններն իրենց համատեղ ամուսնական կյանքում ունեցել են ևս երեք երեխաներ՝ ծնված 2001, 2002 և 2008 թվականներին»:

Բոլոր երեխաները գրանցվել են մոր ազգանունով:

«Տարիներ շարունակ չկարողանալով գոնե մինիմալ վաստակել և նվազագույն պայմաններ ապահովել ընտանիքում իրենց երեխաների կենսամակարդակի համար՝ դա փորձել են ապահովել իրենց իսկ երեխաների առողջությունը և բարոյահոգեբանական զարգացումը վտանգելով»: Այսպես է գրված մեղադրականում:

Դատական ակտից երևում է, որ Աղավնու երեխաները միայն 2013 թվականի մարտ ամսին են «սահմանված կարգով տեղավորվել աջակցության տարբեր կենտրոններում»:

Մինչ այդ երեխաներին մուրացկանության մեջ ներգրավել է ոչ միայն Աղավնին, այլև նրա եղբայրն ու եղբոր կինը, ովքեր երեխաների հավաքած գումարները ծախսել են իրենց կարիքների համար: Նրանց նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել, որը քննվում է դատարանում:

Միայն թե անհասկանալի է, թե ինչո՞ւ են նման «ընտանիքի» երեխաները, ովքեր անթաքույց զբաղվել են մուրացկանությամբ, միայն 2013 թվականի մարտին տեղափոխվել աջակցության կենտրոններ:

Ինչո՞ւ են պատկան մարմինների թողտվությունը, այս երեխաների ճակատագրի հանդեպ անտարբերությունը այսքան երկար տևել:

Ընդ որում՝ դատական ակտից երևում է, որ երեխաներից երկուսը վատառողջ են, տառապում են էպիլեպսիայով: Ինքը՝ Աղավնին, նույնպես հիվանդ է: Նա տառապում է ծանր ու խրոնիկական տուբերկուլյոզով:

Համընդհանուր թողտվության պայմաններում այս կինը տարիներ շարունակ իր երեխաներին իր հետ տարել է մուրացկանության, իսկ հետո նաև ինքնուրույն է ուղարկել փող մուրալու և միայն հիմա է վեր հառնում պատասխանատվության հարցը:

Մի՞թե պետությունը ոչ մի պարտավորություն չի ունեցել հիվանդ ու անճար մարդկանցից կազմված այս ընտանիքի հանդեպ:

Ինչքանո՞վ է անվտանգ եղել չորս երեխաների ապրելը ծանր տուբերկուլյոզով հիվանդ մոր կողքին, տնակային պայմաններում ինչքանո՞վ են ապահովվել ու ապահովվում տարրական սանիտարահիգիենիկ պայմանները, որ հիմա էլ մեղադրանքում ճռճռան խոսքերով ասվում է, թե մուրացկանության գնալով՝ «վտանգվել է երեխաների առողջությունը և բարոյահոգեբանական զարգացումը»:

Թվարկվածը՝ առողջություն, բարոյահոգեբանական զարգացում, այս երեխաների համար տարիներ շարունակ վտանգված է եղել հենց նրանց ապրելակերպով, կենցաղային ամենատարրական պայմանների բացակայությամբ, նյութական միջոցների սղությամբ:

Ըստ դատական ակտի՝ Աղավնին երեխաներին դեռ մանկությունից է հետը տարել մուրացկանության, քանի որ այդ կերպ «մարդկանց մոտ առաջացրել է խղճահարություն, ինչի արդյունքում կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ:

Դրա փոխարեն երկար ժամանակ անտարբեր են մնացել միայն պատկան մարմինները:

Դատական ակտում նշվում է, որ վերջին հինգ տարիներին երեխաներից երեքը սովորել են գիշերօթիկում, այնտեղ են ապրել երկուշաբթիից ուրբաթ: Այդ օրերին Աղավնին մուրացկանության է տարել կրտսեր երեխային, իսկ ուրբաթից կիրակի՝ նաև մյուսներին: Ավագներն արդեն ինքնուրույն են գնացել փող մուրալու:

Ժամանակին Աղավնիի մայրն է նրան տարել մուրացկանության, հետո էլ Աղավնին տարել է իր երեխաներին: Կրկնվող, տխուր, անվերջ աղքատության պատմություն, ստացվում է՝ տոհմիկ մուրացկանություն…

Դատարանը Աղավնիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և Աղավնին ազատվել է պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում