EazyJet ավիաընկերության օդաչուները, ինը կիլոմետր բարձրության վրա, ուղևորներով լիքը ինքնաթիռում, խաղացել են Snapchat հավելվածով։ Միջադեպը տեղի է ունեցել Փարիզից Մադրիդ թռիչքի ժամանակ, իսկ լուսանկարները հրապարակվել են կապիտան Մայքլ Կաստելուչիի Instagram-ի էջում։

Օդանավի կապիտանը նաև լուսանկարել է, թե ինչպես է երկրորդ օդաչուն պարում ղեկանիվի դիմաց նստած։ Ընդ որում, օդաչուները չեն նայում ինքնաթիռի ղեկավարման սարքերին։

Ավիաընկերությունից վստահեցրել են, որ ուղևորների անվտանգությանը սպառնալիք չի եղել, սակայն նշել են, որ օդաչուների հետ բացատրական աշխատանքներ կտարվեն։









































