Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտնել է, որ դժվար է խաղալ այնպիսի թիմում, ինչպիսին Մադրիդի «Ռեալ»-ն է: Այնուամենայնիվ, Մորատան գոհ է թիմում իր գործերի ընթացքից:
«Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում: «Արքայական ակումբ»-ի կազմում շատ բարդ է խաղալ: Բայց ես պետք է լավ խաղ ցուցադրեմ և օգտվեմ իմ հնարավորություններից:
Զանազան զգացումներով եմ լցվում, երբ խաղադաշտ եմ դուրս գալիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին` ինձ ցուցաբերած հիանալի վերաբերմունքի համար»,- ասել է Մորատան:









































