Ուկրաինան դադարեցրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Համապատասխան որոշում կայացրել է Ուկրաինայի նախարարների կաբինետը: Կառավարությունն այս որոշումը մեկնաբանել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:
Բացի այդ, կառավարությունը համապատասխան նախարարություններին հանձնարարել է Ռուսաստանին և ԵՄ-ին առաջարկել ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ առևտրա-տնտեսական հարաբերությունների հարցով և վերսկսել երկխոսությունը Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու համար:









































