2008թ. շարժման ամենամեծ ձեռբերումներից մեկն էլ այն է, որ այսօր ԱԺ 4 խմբակցություններ համախմբված են գործում էական նշանակություն ունեցող հարցերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Համարյա բոլոր կարևոր առանցքային քվերակությունները բաժանում են լիագումար նիստը, ԱԺ դահլիճը երկու մասի՝ միղմից կեղծված ՀՀԿ մեծամասնությունն է, մյուս կողմից՝ նմացած բոլոր այլ ուժերը: Ես համարում եմ սա շատ կարևոր նվաճում»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Պատասխանելով Սարգսյան Ալիև հանդիպման մասին հարցին՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ այդ հանդիպման մասին ոչ մի ինֆորմացիա չունենք, սակայն հանդիպման փաստն ինքնին դրական կարելի է գնահատել:
«Բանակցությունների պահպանումը, անգամ ոչ լեգիտիմ նախագահների միջև, գուցե ոչ արդյունավետ է, բայց կարևոր է: Բանակցությունները շատ կարևոր են խաղաղության համար»,- ասաց Զուրաբյանը:










































