Առնվազն 50 մարդ ՀԱՀ-ում մնացել է կիսակառույց առևտրի կենտրոնի փլատակների տակ, մեկ մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Երկրի արևելքում կառուցվող առևտրի կենտրոնի փլուզումից հետո փլատակների տակից տարբեր վնասվածքներով առնվազն 26 մարդու են հանել և հիվանդանոց հասցրել:
Միջադեպը տեղի է ունեցել Քվազուլու-Նաթալ գավառի Թոնգաթ քաղաքում: Փլատակների տակ կարող են մնացած լինել նաև մի քանի շինարարական բրիգադներ` առնվազն 50 մարդ: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական և որոնողական աշխատանքները:










































