Համաշխարհային շոու-բիզնեսի ամենաամուր և ազդեցիկ զույգի հարաբերությունները տապալման եզրին են. Բեյոնսեն ցանկանում է ամուսնալուծվել:
Բացառված չէ, որ շուտով նրանց ամուսնալուծության մասին արդեն պաշտոնական հայտարարություններ արվեն, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Բանն այն է, որ վերջին շրջանում երգչուհին իրեն ավելի շատ միայնակ մայր է զգում, քան հոգատար ամուսնու կին: Զույգն անընդհատ առանձին է. Ջեյ Զին անձամբ է իր աշխատանքային գրաֆիկն այնպես կազմել, որ կնոջից հեռու լինի: Իհարկե, Բեյոնսեն բարկացած է: Հինգ տարվա ամուսնական կյանքի ընթացքում Բեյոնսեն առաջին անգամ մտածում է ամուսնալուծության մասին, չնայած նախկինում բավականին նորմալ էր վերաբերվում Ջեյ Զիի հագեցած գրաֆիկին: Հնարավոր է, որ նրա համբերությունը հատել է:
Հուսանք, որ աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկի հարաբերությունները կկարգավորվեն, և մենք չենք լսի նրանց ամուսնալուծության մասին լուրը:








































