Nokia-ի բաժնետերերն այսօրվա խորհրդակցության ժամանակ կարող են հավանության արժանացնել ընկերության բջջային հեռախոսների ստորաբաժանումը Microsoft-ին վաճառելու վերաբերյալ գործարքը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս տարվա սեպտեմբերի վերջին Nokia-ն համաձայնել է այդ ստորաբաժանումը, ինչպես նաև դրա արտոնագրերը 7,36 միլիարդ դոլարով վաճառել: Գործարքը ծրագրում են փակել հաջորդ տարվա առաջին քառորդում:
Վաճառքի մասին որոշումը կայացրել է Nokia CEO Սթիվեն Էլոփը:
Nokia-ն 30 տարի շարունակ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում առաջատար է եղել:









































