Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլում կարող են միայն աննշան թուլացվել: «Դրանց կառուցվածքն ամբողջությամբ կպահպանվի, դրանք գրեթե բոլորն ուժի մեջ կմնան`Իսլամական Հանրապետության իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
Քարնին հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ նոյեմբերի 21-22-ը Ժնևում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլում Իրանի հետ համաձայնության հասնելու դեպքում ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ կարող են ակտիվացնել Իրանի` 15 մլրդ դոլարից մինչև 50 մլրդ դոլար գումարով բանկային ակտիվները:
Նա նաև հաստատել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է զերծ մնալ բանակցությունների շրջանում Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներից:
Այս մասին գրում է RT-ն:









































