«Էքս–ԲԲ» խմբի նախկին մենակատար Ալեքսանդր Մատվեևը հարցազրույցներում մեկում ասել էր, որ ինքը Ֆիլիպ Կիրկորովի հոր արտամուսնական կապից ծնված երեխան է։
«Մայրս ինձ պատմել է, որ ես ծնվել եմ շատ տարիներ առաջ Կիրկորովի հոր հետ բուռն սիրավեպի արդյունքում, որ տեղի էր ունեցել Սոչիում»,– պատմել է Մատվեևը։ Նա ասել է, որ պատրաստ է ԴՆԹ թեսթ անցնել, ստուգելու համար իր ենթադրությունները։

85-ամյա Բեդրոս Կիրկորովը խոստովանել է, որ Մատվեևի հայտարարությունը զառացանք է համարում, ասելով, որ Ալեքսանդրը որոշել է ինքն իրեն փիառ անել՝ հայտնի ազգանունը օգտագործելով։
«Նախ ես չգիտեմ այդ մարդուն։ Եվ երկրորդ՝ Սոչիում ես ծանոթացել եմ իմ կնոջ՝ Վիկտորյայի հետ, ուրիշ սիրավեպեր այդ քաղաքում ես չեմ ունեցել»,– ասել է Բեդրոս Կիրկորովը։ «Ես մի կնոջ եմ սիրել, կնոջս չեմ դավաճանել, աջ ու ձախ չեմ գնացել։ Այսօր ինձ շատ են զանգահարել հեռուստատեսությունից, առաջարկել հաղորդման գնալ, ԴՆԹ թեսթ անել։ Նման խոսակցությունները վիրավորում են իմ կնոջ հիշատակը»,– նշել է Բեդրոս Կիրկորովը։









































