Ուժգին քամին պոկել է Չինաստանի Նանչան քաղաքի օդանավակայանի տերմինալի տանիքը՝ խուճապ առաջացնելով ուղևորների շրջանում: Այս մասին հայտնում է New Straits Times-ը:
Կադրերում երևում է, թե ինչպես են բեկորներն ընկնում ուղիղ մեքենաների վրա: Լսելի են ներկաների բղավոցները:
https://www.youtube.com/watch?v=z7QH4AXBldw
ԶԼՄ-ների տվյալներով՝ քամու պոռթկումները հասել են վայրկյանում 30 մետրի, ինչը համարժեք է սաստիկ փոթորկին: Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ առանձին չվերթներ հետաձգվել են։ Փլուզումից ոչ ոք չի տուժել։







































