Հորդանանը պաշտոնական հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ոչ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերելու համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հրաժարվեց զբաղեցնել այդ տեղը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հորդանանի տեղեկատվության նախարար Մուհամադ Ալ-Մումանիին:
«Թագավորությունը հետաքրքրված է այս տեղով և գիտակցում է համապատասխան քաղաքական և դիվանագիտական պատասխանատվությունը»,- ասել է Մումանին:
Նախարարի հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը հույս ունի ստանալ միջազգային հանրության աջակցությունը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, որը իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հրաժարվել է ԱԽ-ում իր տեղից «երկակի չափանիշների» քաղաքականության և միջազգային առանցքային խնդիրները լուծելիս ԱԽ-ի անարդյունավետ աշխատանքի պատճառով









































