«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ ճնշում չի զգում իր նկատմամբ` ակումբակից Լիոնել Մեսսիի վնասվածքի պատճառով: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստ է խաղալ այնպես, ինչպես միշտ:
««Բարսելոնա» տեղափոխությունս ինձ համար երազանքների իրականացում էր: Բարսելոնայում հեշտ է ապրել, այստեղ հիանալի մարդիկ են, ովքեր միշտ պատրաստ են օգնել:
Ինչ վերաբերում է Մեսսիի վնասվածքին, ապա այդ պատճառով լրացուցիչ ճնշում չեմ զգում: Հուսով եմ` Լեոն արագ կապաքինվի և խաղադաշտ կվերադառնա` թիմին օգնելու նպատակով»,- ասել է Նեյմարը:









































