Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի դարպասաահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ թիմը լավ մարզավիճակում է և ի զորու է հաջող հանդես գալ աշխարհի առաջնությունում:
«Իհարկե, կան ավելի հզոր թիմեր, բայց մենք լավ մարզավիճակում ենք: Մենք առավելություն ունենք այլ թիմերի հանդեպ, քանի որ գիտենք՝ ինչ է նշանակում տառապել:
Դժվարին իրավիճակներում Իտալիայի հավաքականն իրեն դրսևում է լավագույն կոմերով: Աշխարհի առաջնության կմեկնենք նույն տրամադրվածությամբ, ինչ «Եվրո-2012»-ին և Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
Լավ ելույթները բերում են լավ արդյունքների, իսկ մենք շատ հզոր ենք խոշոր մրցաշարերի հանդիպումներում»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Skysports-ը:








































