Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Զինեդին Զիդանը, մեկնաբանել է ազգային թիմի պարտությունը Ուկրաինայի հավաքականից (2:0)՝ «Մունդիալ-2014»-ի անցումային խաղի շրջանակներում:
«Կյանքում լինում են նման տճահ պահեր: Թիմը սխալ էր մոտեցել խաղին՝ գերագնահատելով սեփական ուժերն ու թերագնահատելով հակառակորդին: Պատճառները կարևոր չեն, կարևոր է արդյունքը:
Պետք է գիտակցել, որ ամեն ինչ կորած չէ և պատասխան խաղին նախապատրաստվել հնարավորինս լավ: Ֆրանսիայի հավաքականի խաղացողները չպետք է մոռանան, թե որտեղ են խաղում:
Արագ գոլ է անհրաժեշտ: Դրանից հետո խաղը կզարգանա ցանկալի ուղությամբ: Իմ կարիերայի ընթացքում ևս եղել են նման պարտություններ: Չպետք է հուսահատվել»,- Զիդանի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:







































