Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր հրատարակած նոր գրքում («Il mio Albero di Natale») պատմել է, թե ինչպես է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իրեն համոզել գլխավորել թիմը:
«Ֆլորենտինո Պերեսը շատ հյուրընկալ անձավորություն է: Նա ասաց, որ ինձ զգամ ինչպես տանը և հրավիրեց ակումբի թանգարան:
Իհարկե, նա գիտեր՝ ինչպես գրավել ինձ: «Մեկը պակասում է»: Ասաց նա: Այդտեղ էին գտնվում թիմի նվաճած ՉԼ 9 գավաթները: Ես երբեք չէի տեսել այդ տիտղոսները:
Նա նայեց ինձ ու կրկնեց.«Նրանք հիանալի են, բայց մեկը պակասում է» »,- մեջբերում է Football Espana-ն:








































