«Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շենսնին, ով լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2009 թվականից, երկարաձգել է ակումբի իր հետ պայմանագրի ժամկետը: Այդ մասին է հայտնում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահի նոր պայմանագրի մանրամասները չեն հրապարկվել:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա լեհ դարպասապահը 17 հանդիպում է անցկացրել «Արսենալ»-ի կազմում և 13 գոլ բաց թողել:









































