Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսն իր կարծիքն է հայտնել Իտալիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպման մասին:
«Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Լարված խաղ էր: Ընկերական այսպիսի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենալը պարզապես հիանալի է:
Արդյունքում մենք պարզեցինք, թե ինչ անելիքներ ունենք մարզումների ժամանակ, ինչի վրա դեռ պետք է սևեռենք մեր ուշադրությունը»,- ասել է Կրոսը:








































