10 տարի առաջ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնարկեց «Բարսելոնա»-ի կազմում:
2003 թվականի նոյեմբերի 16-ին, 16 տարեկան հասակում արգենտինացին փոխարինման դուրս եկավ «Պորտու»-ի դեմ ընկերական հանդիպման ժամանակ:
Կատալոնական ակումբի կազմում առաջին պաշտոնական հանդիպումը Մեսսին անցկացրել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին` Իսպանիայի առաջնության շրջանակներում մասնակցելով «Էսպանյոլ»-ի դեմ խաղին:
Այս պահի դրությամբ «Բարսելոնա»-ի կազմում Մեսսին մասնակցել է 395 հանդիպումների և 327 գոլ հեղինակել:







































