Նորվեգական ընկերությունը, որը զբաղվում է գերեզմանատեղերի վարձակալությամբ, սև տոպրակներով է ծածկել այն շիրմաքարերը, որոնց վարձակալության վճարի ժամկետն անցել է: Դրանից բացի, շիրմաքարի վրա ամրացնում են նաև անհրաժեշտ վճարում կատարելու մասին զգուշացումը, հայտնում է NRK-ն:
Նման պրակտիկա սկսեց կիրառվել 2013թ. սկզբին, սակայն լայն արձագանք ստացավ միայն այն բանից հետո, երբ Բերգենի համալսարանի քաղաքագիտության դասախոս Թոր Օյվեն Յենսենը Facebook-ի իր էջում տեղադրեց գերեզմանոցի լուսանկարներ, որտեղ շիրմաքարերը փաթաթված էին սև տոպրակներով:
Տեղի ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ վարձակալության առաջին կես տարին լրանալուց հետո, եթե գերեզմանատեղի վարձակալը չի կատարում վճարումը, որոշ ժամանակ անց հնարավոր է այն երկրորդ անգամ օգտագործել:
Նորվեգիայում հուղարկավորությունից հետո առաջին 25 տարին հանգուցյալի հարազատները չեն կատարում որևէ վճարում, ու տեղն անվճար է հատկացվում, սակայն ժամկետը լրանալուց հետո գերեզմանատեղի համար անհրաժեշտ է տարեկան 84 դոլար վճարել:









































