Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել երիտասարդ բրազիլացի հարձակվող Ֆագներ Սանթոս դա Պաիշաոյի հետ:
1998 թվականի հունիսի 22-ին ծնված ֆուտբոլիստը «Բանանց» է տեղափոխվել բրազիլական «Կոլորադո Ատլետիկոյից»:
«Սանթոսը լավ որակներ ունեցող հեռանկարային ֆուտբոլիստ է: Փորձի պակաս ունի, որը կլրացնենք «Բանանցի» երկրորդ և առաջին թիմում խաղերով: Աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով, ինչը շատ կարևոր է հարձակման գծում»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: