Երեկ՝ փետրվարի 25-ին, Աշտարակ քաղաքի սպորտդպրոցում՝«Սևան» ՄՀԿ-ում, կայացավ երկու կարևոր միջոցառում՝ Կիոկուշին կարատեի մեծահասակների Հայաստանի առաջնությունը և պատանիների Հայաստանի գավաթի առաջնությունը:
Մրցաշարին մասնակցեցին Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից մարզիկներ: Սրանք նախընտրական մրցաշարեր էին, որի արդյունքում ֆեդերացիայի լավագույն մարզիկներին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին և 8-ին քաղաքամայր Երևանում:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալագրեր հանձնեց Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին և Աշտարակի սպորտդպրոցի տնօրեն Արմեն Առաքելյանին՝ կարևորելով նրանց աջակցությունը Կիոկուշին կարատեի զարգացման գործում: