ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ-ում թմրամոլության դեմ պայքարի գործող միջոց հաճախ է կողմ արտահայտվում թմրադիլերների համար մահապատժին։ Այս մասին հայտնում է Axios տեղեկատվական պորտալը։
Փորձագետների գնահատականներով՝ եթե հրատապ միջոցառումներ չձեռնարկվեն, ապա ԱՄՆ-ում առաջիկա 10 տարում օփիոիդային թունավորումից կարող է մոտ 500 հազար մարդ մահանալ։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը խոշոր թմրավաճառականներին համեմատում է սերիական մարդասպանների հետ։

Սպիտակ տան աղբյուրներից մեկը պարբերականին պատմել է, որ երբ Թրամփը Սինգապուրի վարչապետին հարցրել է, թե նրանք արդյոք բախվու՞մ են թմրամոլոության խնդրին, վերջինս պատասխանել է. «Ո՛չ, մեզ մոտ կա մահապատիժ»։
Թրամփը հայտարարել է, որ «չինացիներն ու ֆիլիպինցիները խնդիր չունեն թմրանյութերի հետ, քանի որ նրանք պարզապես սպանում են թմրադիլերներին»։
Աղբյուրը նշում է, որ թեև Թրամփն արմատականորեն է տրամադրված թմրանյութեր տարածող քաղաքացիների նկատմամբ, սակայն հասկանում է, որ անհնար է օրենքները Սինգապուրի օրենքների նման դարձնելը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016 թվականին թմրանյութային գերդոզավորումից մահացել է 63 600 ամերիկացի։








































