Փորձագետները կանխատեսում են, որ առնվազն 10 տարվա ընթացքում գրասենյակային աշխատողներ այլևս չեն լինի, այլ մարդուն ամբողջությամբ կփոխարինեն մեքենաները: Այս մասին գրում է Federal Post-ը:
«Վախենում եմ, որ այն օրը, երբ այլևս գրասենյակային աշխատակիցների մեծամասնության անհրաժեշտությունը չի լինի, սարերի հետևում չէ: Դրան նպաստում են արհեստական ինտելեկտ ստեղծող գիտնականների հաջողությունները»,- ասել է բրիտանական Celaton ընկերության գլխավոր տնօրեն Էնդրյու Անդերսոնը:
Ներկայումս արհեստական ինտելեկտը, օրինակ, կարող է աշխատատար գրասենյակային գործառույթներըկատարել ավտոմատ կերպով, իսկ նորագույն մոդելները կարող են այնպիսի որոշումներ ընդունել, որոնք հարիր են միայն մարդուն:
Արհեստական ինտելեկտը կարող է կարդալ և հասկանալ ամբողջ փաստաթղթի իմաստը` ուսումնասիրելով բառի օրինաչափությունները և արտահայտությունները բուն տեքստում: Հենց այս ունակություն էլ նվազագույնին է հասցնում գրասենյակային աշխատակիցների անհրաժեշտությունը:
Celaton ընկերության փորձագետները կարծում են, որ մինչև 2025-ը մեքենաները կկարողանան մշակել տեղեկատվությունը, շտկել խնդիրները, որոշումներ ընդունել և վերածրագրավորել իրենց:









































