ՀԴԲ-ի նախկին աշխատակից Դոնալդ Սաչթլեբենը, ով Associated Press-ին գաղտնի տեղեկություններ է փոխանցել Եմենում ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողությունների մասին, դատապարտվել է 11 տարի 8 ամսվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պատժաժամկետի 3 տարի 7 ամիսը Սաչթլեբենը ստացել է 2012-ին ԿՀՎ-ի իրականացրած հակաահաբեկչական գործողության գաղտնազերծման համար, 8 տարի 1 ամիսը՝ մանկական պոռնոգրաֆիա տարածելու և պահելու համար:
Հրապարակելով դատավճիռը` դատարանը նշել է, որ «դատապարտյալը դավաճանել է իր երկրին և վարկաբեկել իր հեղինակությունը»: Սաչթլեբենն իր ելույթի ժամանակ ներողություն է խնդրել հարազատներից և նախկին գործընկերներից՝ նրանց հետ անազնիվ լինելու համար:







































