Լոնդոնն աշխարհի քաղաքների թվում առաջիններից մեկը կստանա սեփական դոմենային անուն՝ .london, հաղորդում է The Financial Times-ը:
Համապատասխան համաձայնագիրը London & Partners-ի ներկայացուցիչները ստորագրել են Համարների և անունների տեղաբաշխման միջազգային կազմակերպության (ICAAN) հետ:
Բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դա Լոնդոնի թվային ներկայությունն ընդլայնելու հիանալի հնարավորություն է: Բացի այդ, քաղաքական գործչի խոսքերով՝ կազմակերպությունները կկարողանան ավելի լավ ասոցացվել քաղաքի համաշխարհային ապրանքանիշի հետ:
Նախագծի գործարկումը նախատեսված է 2014 թ. ամռանը:
Սեփական դոմեններ կստանան նաև Նյու Յորքը, Փարիզը և Բեռլինը:









































