Սան Պաուլուում երեկ ճանապարհային երթևեկության ոլորտում գրանցվել է նոր ռեկորդ: Պատմության մեջ առաջին անգամ բրազիլական մեգապոլիսում պիկ ժամին ավտոմոբիլային խցանումները գերազանցել են 309 կմ-ը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը;
Քաղաքացիները շտապում էին դուրս գալ Սան Պաուլուից՝ քաղաքից դուրս տոնելու այսօր երկրում նշվող Հանրապետության հռչակման օրը:
Մեծ խցանումներ էին գոյացել հատկապես օվկիանոսին հարակից մայրուղիների մոտ:
Քաղաքային իշխանությունները արդեն ձեռնարկել են միջոցառումներ՝ փողոցները տրանսպորտից փոքր-ինչ բեռնաթափելու համար:
Ընդ որում՝ այդ միջոցառումները սովորաբար ԶԼՄ-ներում քննադատության են արժանանում՝ համարվելով անկատար և անբավարար:









































