Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ թիմը պաշտպանության հզոր գիծ ունի, բայց շատերը թերագնահատում են այն:
«Հիանալի պաշտպանություն ունենք, բայց մարդիկ չեն նկատում դա: Մենք քիչ գոլեր ենք բաց թողնում: Անցած մրցաշրջանում մի քանի սխալներ գործեցինք, և բոլորը սկսեցին ասել, որ մեզ նոր պաշտպաններ են պետք:
Բայց նոր մրցաշրջանում ապացուցեցինք, որ հուսալի պաշտպանություն ունենք, անկախ այն հանգամանքից՝ ով ինչպես է խաղում»,- Պիկեի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:








































