Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի իշխանությունները հետաքննություն են անցկացնում Melbourne Cup-ի առիթով տոնախմբությունից հետո սալմոնելոզով 220 մարդու վարակման փաստով: Այս մասին հայտնում է ABC-ն: Նշենք, որ ձիավազքի առիթով տոնական միջոցառումներն անցկացվել են նոյեմբերի 5-ին:
Ինչպես պարզվել է՝ վարակումը տեղի է ունեցել Բրիսբենում գործող Piccalilli Catering ընկերության մատակարարած սննդի օգտագործման արդյունքում: Ընկերությունը սնունդ է մատակարարել քաղաքի 40 տարբեր տոնական հարթակներ:
Սալմոնելոզով վարակված Բրիսբենի մի բնակչուհի մահացել է: Հասարակական առողջապահության քաղաքային բաժանմունքի ներկայացուցչի խոսքով՝ սալմոնելոզը դարձել է նրա մահվան գործոններից մեկը, սակայն ոչ հիմնական պատճառը:
Բաժանմունքում կասկածում են, որ վարակի աղբյուրը հավկիթներն են, որոնցից պատրաստվել է մայոնեզ:









































