Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այցելել է Բելգիայի և Կոլումբիայի հավաքականների ընկերական հանդիպումը:
Տեղեկությունների համաձայն` պորտուգալացի մասնագետն ուսումնասիրել է «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի խաղը, ում տրանսֆերի ձեռքբերումը լոնդոնյան ակումբի թիվ մեկ խնդիրն է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք` Ֆալկաոն «Մոնակո» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը` Մադրիդի «Ատլետիկո»-ից:










































