Գերմանիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումից առաջ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ասել է, որ չի կարող մտաբերել, թե երբ են վերջին անգամ իտալացիները զիջել գերմանացիներին:
«Իմ կարծիքով` ամենաբարդ մրցակիցը Բրազիլիայի ընտրանին է: Վերջերս մի քանի անգամ խաղացել ենք այդ թիմի դեմ, սակայն ոչ մի անգամ չենք հաղթել:
Բրազիլացիները դժվարություններ են ստեղծում մեզ համար: Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի ազգային թիմին, ապա չեմ կարող մտաբերել, թե երբ ենք մենք վերջին անգամ պարտություն կրել այդ թիմի դեմ խաղում»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:










































