Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի կանանց հավաքականը 6-րդ տուրի շրջանակներում հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ:
Իրենց պարտիաները հաղթանակներով ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան ու Էլինա Դանիելյանը: Առաջինը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Սաբրինա Գուտյերեսի նկատմամբ, երկրորդը 48-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Իրեն Սապատային, իսկ երրորդը պարտության մատնեց Օլգա Ալեքսանդրովային: Խաղաղ ելք ունեցավ միայն Լիլիթ Գալոյան – Անա Մատնաձե պարտիան:
Այսպիսով, մեր կանանց հավաքականը համոզիչ հաղթանակ տոնեց 3,5-0,5 հաշվով:









































