«Միլան»-ը մտադիր է Իտալիա վերադարձնել «Նյուքասլ»-ի պաշտպան Դավիդե Սանտոնին: Այդ մասին տեղեկացնում է Football Italia-ն:
22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, բայց «Միլան»-ը ստիպված է Սանտոնի տրանսֆերի համար պայքարել «Արսենալ»-ի, ՊՍԺ-ի ու «Ռոմա»-ի հետ:
Հիշեցնենք, որ Սանտոնն իր մարզական կարիերան սկսել է «Ինտեր»-ում, իսկ 2011թ. տեղափոխվել է «Նյուքասլ»:







































